28 հուլիսի 2021 - 11:07 AMT
Բաքուն Մոսկվայի միջնորդությամբ համաձայն է դադարեցնել կրակը ժամը 10:00-ից

Բաքուն համաձայնել է Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը սահմանագծին՝ սկսած Երևանի ժամանակով 10:00-ից։ Այդ մասին ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ, գրում է Haqqin.az-ը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Երևանին հորդորում է «քաղաքակիրթ բանակցություններ սկսել սահմանազատման շուրջ»:

Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի 3 զոհ, ևս 2 զինծառայող վիրավոր:

Ադրբեջանական կողմը հայտնել է 2 վիրավորի մասին։

Ըստ ՀՀ ՊՆ-ի` հակառակորդը, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել ՀՀ սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։