30 հուլիսի 2021 - 11:23 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 264 նոր դեպք է գրանցվել և 6 մահ

Հուլիսի 30-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 264 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 229,867-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ելքով 6 դեպք է գրանցվել, 4-ը՝ կորոնավիրուսից, և մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4608 դեպք կա, այլ պատճառով՝ 1121։

Ապաքինվել է ևս 199 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 219,701 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 4437-ի։

Հուլիսի 29-ին կատարվել է 5900 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,334,007 թեստ է արվել: