18 մարտի 2009 - 21:25 AMT
Հայաստանում ներկայացվել է բազմազգ Ղազախստանի միասնության գաղտնիքը
Երեւանում տեղի ունեցավ «Ազգամիջյան եւ միջկրոնական ղազախական մոդելը» խորագրով կլոր սեղանը, որի նպատակն էր ծանոթացնել բազմազգ հանրապետությունում հաշտության ապահովմանն ուղղված ղազախական պետության աշխատանքի մեխանիզմներին: Հարկ է նշել, որ այդ երկրում գրանցված է 46 ազգային խումբ: Ըստ Հայաստանում Ղազախստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Նուրբոլաթ Ալիմբաեւի , Ղազախստանի կառավարության գործողությունների հիմնական սկզբունքը հանրապետության միասնության պահպանումն է եւ տարբեր էթնիկ խմբերի մշակութային կենտրոնների զարգացման ապահովումը, տարբեր համայնքների ներկայացուցիչների եւ նրանց պատմական հայրենիքի միջեւ սերտ շփումներին նպաստելը:

Ըստ Հայաստանի ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի ու իրավունքի ինստիտուտի տնօրեն Գեւորգ Պողոսյանի, կայացած կլոր սեղանը կարեւոր է Հայաստանի համար, քանի որ Ղազախստանում գործում է մեծ եւ ակտիվ հայկական համայնք: