Բրիտանացի գիտնականները հնարավոր են համարում 35% մահացությամբ Covid-ի շտամի հայտնվելը։ Նրանք կորոնավիրուսի մուտացիաների զարգացման մի շարք հնարավոր սցենարներ են ներկայացրել Մեծ Բրիտանիայի արտակարգ իրավիճակների գծով խորհրդականների կառավարական խմբի զեկույցում։ Խումբը գլխավորում է կառավարության գլխավոր գիտական խորհրդատու Պատրիկ Վալանսը, համանախագահն է Անգլիայի գլխավոր սանիտարական բժիշկ Քրիս Ուիթթին, գրում է ՌԲԿ-ն։
Սցենարներից մեկով ենթադրվում է կորոնավիրուսի այնպիսի տարբերակի առաջացում, որը կհանգեցնի ծանր ընթացքով դեպքերի մեծ քանակի և վարակվածների թվում մահացության ավելի բարձր տոկոսի։
Փորձագետները «իրապես հնարավոր են» համարում նման զարգացումը։
Ըստ նրանց, խուսափել այս սցենարից հանարավոր է պատվաստանյութերի լրացուցիչ դեղաչափերի, ինչպես նաև վարակի փոխանցումն ու արտերկրից ներկրումը նվազագույնի հասցնելու միջոցով։
Գիտնականները մեկ այլ հնարավոր սցենար են համարում այնպիսի տարբերակների հայտնվելը, որոնք կայուն կլինեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի և դեղամիջոցների հանդեպ։
Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտարարել էր աշխարհում կորոնավիրուսի հնարավոր երրորդ ալիքի մասին։