31 հուլիսի 2021 - 12:15 AMT
Բաչկովը շնորհակալ է աջակցության համար․ «Այնքան հաղորդագրություններ եմ ստացել»

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի 1/8 եզրափակչում Ադրբեջանի ներկայացուցչին հաղթելուց հետո շնորհակալություն է հայտնել աջակցության համար:

«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր սպասում էին այս հաղթանակին։ Այնքան շատ հաղորդագրություններ եմ ստացել, շնորհակալ եմ աջակցության համար»,- ասել է Բաչկովը, գրում է Shantnews.am-ը։

Մինչև 63 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում Բաչկովը մենամարտել է ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ և հաղթել 4։1 հաշվով։ Օգոստոսի 3-ին կայանալիք 1/4 եզրափակչում Եվրոպայի կրկնակի չեմպիոնը մրցելու է ուզբեկ Էլնուր Աբդուրաիմովի հետ, որին հաղթելու դեպքում կապահովի Օլիմպիական խաղերի առնվազն բրոնզե մեդալ։