31 հուլիսի 2021 - 13:10 AMT
Մեկօրյա անվճար երթևեկություն ներհանրապետական էլ.գնացքներով՝ բացառությամբ Երևան-Գյումրիի

Օգոստոսի 1-ին, Երկաթուղայինի օրվա կապակցությամբ, երթևեկությունը ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներով, բացառությամբ Երևան-Գյումրի-Երևան էքսպրեսների, կլինի անվճար, տեղեկացնում է Հարավկովկասյան երկաթուղին։

Հայաստանի երկաթուղայինները իրենց մասնագիտական տոնին կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով, ապահովելով երկաթուղային համակարգի անխափան աշխատանքը՝ հոգ տանելով ուղևորների հարմարավետության մասին: