31 հուլիսի 2021 - 16:24 AMT
Condor ավիան Ֆրանկֆուրտ-Երևան երթուղով չվերթեր է սկսում

Condor ավիաընկերությունը հուլիսի 31-ից Ֆրանկֆուրտ- Երևան- Ֆրանկֆուրտ երթուղով չվերթեր է մեկնարկում։

Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ օր, տեղեկացնում է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունը։

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար հարկավոր է այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: