2 օգոստոսի 2021 - 10:35 AMT
Չալյանն ու Ալեքսանյանը Տոկիոյի Օլիմպիադայի կիսաեզրափակչում են

Հունահռոմեական ոճի ըմբիշներ Կարապետ Չալյանը և Արթուր Ալեքսանյանը դուրս են եկել Տոկիոյի Օլիմպիադայի կիսաեզրափակիչ։

77 քաշային Կարապետ Չալյանը տարել է երկրորդ անընդմեջ հաղթանակը։

Քառորդ եզրափակչում մեր ըմբիշը 2:1 հաշվով հաղթել է աշխարհի չեմպիոն, Մինսկ-2019 Եվրոպական խաղերի հաղթող, ռուս Ալեքսանդր Չեխիրկինին, տեղեկացնում է Armsport.am-ը։

Եզրափակչի ուղեգիրը գյումրեցի ըմբիշը կվիճարկի Ղրղզստանի ներկայացուցիչ Ակժոլ Մախմուդովի հետ։

1/8 եզրափակիչում Չալյանը 5:0 հաշվով հաղթել էր Ասիայի չեմպիոն, ուզբեկ Յալգաշբայ Բերդիմուրատովին։

Հունահռոմեական ոճի ըմբիշ, գործող օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը քառորդ եզրափակչում 5:1 հաշվով առավելության է հասնել Ֆինլանդիայի ներկայացուցիչ Արվի Մարտին Սավոլայնենի հանդեպ, տեղեկացանում է Armsport.am-ը։

Կիսաեզրափակչում Ալեքսանյանի մրցակիցը կլինի իրանցի Մոհամադհադի Սարավին։ Կիսաեզրափակչի երկրորդ զույգը կազմել են ռուսաստանցի անվանի ըմբիշ Մուսա Եվլոևն ու լեհ Թադեուշ Միչալիկը։

Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ գոտեմարտել էր Ղրղզստանի ներկայացուցիչ 25-ամյա Ուզուր Ջուզուպբեկովի հետ և 4-1 հաշվով հաղթանակ տարել։