2 օգոստոսի 2021 - 13:00 AMT
Փաշինյանը վարչապետ է նշանակվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին նշանակել է վարչապետ։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը. Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»,-ասվում է հրամանագրում։

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել էր Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանը։

Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին։