2 օգոստոսի 2021 - 13:30 AMT
ԱՆ․ ՀՀ-ում վերցված 30 նշումից 25-ում կորոնավիրուսի «դելտա» շտամն է

Հայաստանում շրջանառվում է կորոնավիրուսի «դելտա» շտամը:

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, Հայ-ռուսական Սլավոնական համալսարանը և Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը միասին իրականացրել են Covid-19-ի ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների նմուշների մոլեկուլյար-գենետիկ հետազոտություն:

Ընդհանուր վերցված 30 նմուշից 4-ում հայտնաբերվել է բրիտանական շտամը, իսկ 25-ում՝ «դելտա» շտամը, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Օգոստոսի 2-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 230,476-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4621 դեպք կա, այլ պատճառով՝ 1121։ Առողջացածների ընդհանուր թիվը 220,133 է։