2 օգոստոսի 2021 - 13:54 AMT
Ավինյանի աշխատակազմի մի շարք աշխատողներ ազատվել են աշխատանքից

Փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Ավինյանի որոշումներով մի շարք անձինք են ազատվել աշխատանքից։

Բագրատ Բադալյանն ազատվել է Ավինյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնից, Գևորգ Սահակյանը՝ օգնականի։

Վահան Հունանյանն ու Սոնա Թևանյանն ազատվել են փոխվարչապետի խորհրդականի պաշտոնից։

Լուսինե Դայանն ազատվել է ռեֆերենտի պաշտոնից։