2 օգոստոսի 2021 - 14:31 AMT
Ալեքսանյանն Օլիմպիադայի եզրափակչում է, Չալյանը կպայքարի բրոնզի համար

Հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Տոկիոյի Օլիմպիադայի կիսաեզրափակչում հաղթել է իրանցի մրցակից Մոհամադհադի Սարավին և դուրս եկել եզրափակիչ։

Նա հաղթել է 4։1 հաշվով։

Եզրափակչում Ալեքսանյանի մրցակիցը կլինի ՌԴ-ն ներկայացնող Մուսա Եվլոևը։

ՀՀ-ն ներկայացնող մյուս ըմբիշ, 77 կգ քաշային Կարապետ Չալյանը 1։6 հաշվով պարտվել է կիսաեզրափակչում։ Նա կպայքարի բրոնզի համար։