2 օգոստոսի 2021 - 16:11 AMT
Պապիկյանը` փոխվարչապետ, Արշակ Կարապետյանը՝ պաշտպանության նախարար

Սուրեն Պապիկյանը նշանակվել է փոխվարչապետ, Արշակ Կարապետյանը՝ պաշտպանության նախարար։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագրեր է ստորագրել։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Սուրեն Պապիկյանին նշանակել փոխվարչապետ»,-ասվում է հրամանագրում։

Պապիկյանը զբաղեցնում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արշակ Կարապետյանին նշանակել պաշտպանության նախարար»,-ասվում է նախագահի հրամանագրում։

Ավելի վաղ նախագահի մեկ այլ հրամանագրով Արշակ Կարապետյանն ազատվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: