2 օգոստոսի 2021 - 19:20 AMT
Գնել Սանոսյանը` տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

Գնել Սանոսյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.Գնել Սանոսյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար»,-ասվում է հրամանագրում։

Մինչ նշանակումը Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզի մարզպետն էր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նա ազատվել է պաշտոնից։