3 օգոստոսի 2021 - 10:20 AMT
Բաչկովն Օլիմպիադայի կիսաեզրափակչում է

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Տոկիոյի Օլիմպիադայի քառորդ եզրափակչում հաղթել է Ուզբեկստանը ներկայացնող Էլնուր Աբդուռահիմովին և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Դա նշանակում է, որ Բաչկովն Օլիմպիադայի առնվազն բրոնզե մեդալակիր կլինի։

63 կգ քաշային կարգում հանդես եկող Բաչկովն առավելության է հասել ուզբեկ մարզիկի հանդեպ 5։0 հաշվով։

Կիսաեզրափակչում Բաչկովը մենամարտելու է ամերիկացի Կեյշոն Դևիսի հետ:

Մեկնարկային գոտեմարտերում Բաչկովը հաղթել էր Անտիգուա և Բարբուդայի և Ադրբեջանի ներկայացուցիչներին: