3 օգոստոսի 2021 - 11:17 AMT
Եռացատկորդ Աղասյանը Տոկիոյում չի հաղթահարել որակավորման փուլը

Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերում Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ, եռացատկորդ Լևոն Աղասյանը չի հաղթահարել որակավորման փուլը, տեղեկացնում է Armsport.am-ը:

Աղասյանը, ով հանդես էր գալիս B խմբում, գրանցել է 16.42 մետր արդյունք (եզրափակիչի նորմատիվը 17.05 մետր էր):

Օգոստոսի 3-ին հայաստանցի 3 մարզիկ կպայքարի օլիմպիական մեդալների համար: