3 օգոստոսի 2021 - 14:18 AMT
ՀՀ է ներկրվել AstraZeneca-ի հերթական խմբաքանակը

Հայաստան է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ AstraZeneca /Vakszevria պատվաստանյութի հերթական խմբաքանակը՝ 50,400 դեղաչափ: Պատվաստանյութը ձեռք է բերվել Covax Facility նախաձեռնության շրջանակում:

Այն նախատեսված է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներ իրականացնելու համար, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

AstraZeneca / Vakszevria պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն:

Պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության տվյալները համապատասխանում են ԱՀԿ-ի կողմից սահմանված չափանիշներին: