3 օգոստոսի 2021 - 14:52 AMT
Հուլիսին 17 ընտանիք Արցախի տարբեր բնակավայրեր վերաբնակեցման է տեղափոխվել

2021 թվականի հուլիսին Օպերատիվ շտաբի կողմից դեպի ԱՀ ճանաչողական այցերի կազմակերպման և տեղափոխման շրջանակում Արցախի տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է 17 ընտանիք (87 մարդ)։

8 ընտանիքի տեղափոխման գործընթացը կազմակերպման փուլում է, տեղեկացնում է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը։

Ընդհանուր առմամբ, Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է 99 ընտանիք (թվով 500 մարդ)։

2021-ի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ-ում ժամանակավոր (փաստացի) բնակվող՝ Արցախից տեղահանված բնակչության թվաքանակը կազմում է 21,615 մարդ կամ 5448 ընտանիք: Նշված թվաքանակի 68.7%-ն ապրում է ՀՀ մարզերում, 31.3%-ը՝ Երևանում: