3 օգոստոսի 2021 - 15:05 AMT
Ռուբինյանն ընտրվել է ԱԺ փոխնախագահ

Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԱԺ փոխնախագահ։ Նրա թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը հայտարարել է, որ Ռուբինյանի օգտին քվեարկել է 70 պատգամավոր։ Ընդդիմադիր կուսակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։

ԱԺ նիստում առաջադրվել է խորհրդարանի նախագահի տեղակալների ևս 2 թեկնածություն՝ Հակոբ Արշակյանի ՔՊ-ից, և Իշխան Սաղաթելյանի՝ «Հայաստան» դաշինքից։