3 օգոստոսի 2021 - 15:58 AMT
Արթուր Ալեքսանյանը` Օլիմպիադայի արծաթե մեդալակիր

Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դարձել է Տոկիոյի ամառային 32-րդ Օլիմպիադայի արծաթե մեդալակիր։

Իրանցի Մոհամադհադի Սարավիի հետ գոտեմարտում ստացած վնասվածքը թույլ չի տվել նրան հաղթանակի հասնել Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևի հետ գոտեմարտում։ Նա զիջել է 1։5 հաշվով։