4 օգոստոսի 2021 - 10:21 AMT
Ռուստամ Բադասյանը` ՊԵԿ նախագահ

Կառավարության որոշմամբ Ռուստամ Բադասյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ:

Մեկ այլ որոշմամբ, Էդվարդ Հովհաննիսյանն ազատվել է ՊԵԿ նախագահի պաշտոնից։

Մինչ այդ Ռուստամ Բադասյանը զբաղեցնում էր արդարադատության նախարարի պաշտոնը։ Օգոստոսի 3-ին այդ պաշտոնում նշանակվել է նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը։