4 օգոստոսի 2021 - 11:38 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 280 նոր դեպք կա և 4 մահ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 280 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 230,993-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 4 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4625 դեպք կա, այլ պատճառով՝ 1121։

Ապաքինվել է ևս 149 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 220,438 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 4808 է։

Օգոստոսի 3-ին կատարվել է 6897 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,364,854 թեստ է արվել: