4 օգոստոսի 2021 - 15:57 AMT
Վարանդայից տարհանվել է ևս 1 աճյուն

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում որոնողական աշխատանքների արդյունում հայտնաբերվել և տարհանվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն։

Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո, հայտնում է Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ն։

Զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1630 աճյուն։

Որոնումների առաջիկա ուղղությունների մասին ԱԻ պետական ծռայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։