4 օգոստոսի 2021 - 16:23 AMT
Աֆեյանը Moderna-ի հաշվին 1 օրում հարստացել է $445 մլն-ով

Ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանի, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությամբ հայտնի, Moderna ընկերության բաժնետոմսերն աճել են 11.5%-ով, հասնելով մեկ բաժնետոմսի համար 386.5 դոլարի։

Ըստ Forbes-ի տվյալների, Աֆեյանը մեկ օրում հարստացել է $445 մլն-ով։ Այժմ նրա կարողությունը գնահատվում է 4․6 մլրդ դոլար (տվյալները մոտավոր են)։

Moderna ընկերության կապիտալիզացիան արդեն գերազանցում է 155 մլրդ դոլարը։ Բաժնետոմսերն աճել են Եվրամիության հետ նոր պայմանագրի մասին նորությունից հետո, որի համաձայն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի խմբաքանակները կառաքվեն ավելի բարձր գնով։

Աֆեյանը ևս մոտ 10 ընկերություն ունի ԱՄՆ-ում, որոնց աշխատակիցների քանակը գերազանցում է 400-ը։