Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովին Grand Chess Tour շարքի Chessable Masters առցանց մրցաշարում և դուրս եկել կիսաեզրափակիչ։
Մրցաշարի երկրորդ օրն Արոնյանը տոնել է երկու հաղթանակ, երկուսն էլ` սև խաղաքարերով, կրել մեկ պարտություն։ Կանոնակարգով նախատեսված խաղի չորրորդ պարտիան չի կայացել հայ շախմատիստի վաղաժամ հաղթանակի պատճառով, գրում է Sputnik Արմենիան։
Արոնյանը 2,5:0,5 հաշվով հաղթել է ադրբեջանցի Մամեդյարովին:
Շախմատի առցանց մրցաշարի կիսաեզրափակիչում Արոնյանը կմրցի վիետնամցի գրոսմայստեր Լե Կուանգ Լիեմի հետ։
Լիեմը երկու հանդիպումներում էլ առավելության է հասել Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիրեզա Ֆիրուզջուի նկատմամբ (3:1 և 2:0):
100,000 մրցանակային ֆոնդով մրցաշարն անցկացվում է երկու փուլով։ Շրջանաձև մրցաշարի արդյունքում 8 լավագույն շախմատիստները կորոշեն նոկաուտ համակարգով հաղթողին։ Մրցումներն անցկացվում են արագ շախմատի կանոններով (15 րոպե` յուրաքանչյուր քայլի համար 10 վայրկյան ավելացնելով)։
Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, բայց նա արդեն հայտարարել է ԱՄՆ տեղափոխվելու մասին: