6 օգոստոսի 2021 - 11:53 AMT
ՀՀ ՊՆ ղեկավարն ու Արցախի նախագահը քննարկել են իրադրությունը արցախա-ադրբեջանական զորքերի շփման գոտում

Օգոստոսի 5-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հանդիպումը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

Քննարկվել են իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքը և այլ, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։