6 օգոստոսի 2021 - 16:57 AMT
Ֆուտբոլի հավաքականի 5 անդամ ազատվել է պարտադիր զինծառայությունից

Ֆուտբոլի ազգային հավաքականի 5 անդամ ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից։ Որոշումը կայացվել է կառավարության նիստում։

Ծառայությունից ազատվել են Արշակ Կորյանը, Արմեն Մանուչարյանը, Գաել Անդոնյանը, Արթուր Միրանյանը և Սոլոմոն Ուդոն:

Ավելի վաղ նրանց տարկետում էր տրվել մինչև 2021-ի ամառային զորակոչը: Քանի որ վերոնշյալ ֆուտբոլիստները 26 տարին լրանում է 2021-ին, հնարավոր չէր նրանց շարքային տարկետում տալ և նրանք ազատվել են ծառայությունից։