ՄԱԿ-ն Ադրբեջանին ու Հայաստանին զսպվածության կոչ է անում՝ սահմանին շարունակվող փոխհրաձգության կապակցությամբ։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք շարունակում ենք կողմերին կոչ անել՝ ցուցաբերել զսպվածություն, զերծ մնալ լարվածության աճին նպաստող գործողություններից, երկխոսությամբ լուծել առաջացող խնդիրները», - ասել է Հաքը:
Օգոստոսի 6-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նաև հրդեհվել է միջդիրքային հատվածի խոտածածկույթը։