7 օգոստոսի 2021 - 14:32 AMT
Ստեփանակերտը սնուցող գետերի սակավաջուրությունից ջրամատակարարման խափանումներ կան

Վերջին օրերի տոթ եղանակի պատճառով Ստեփանակերտը սնուցող գետերը սակավաջուր են դարձել, ինչի հետևանքով զտիչ կայաններում ջրի պաշարները նվազել են:

Դրանով են պայմանավորված որոշ թաղամասերում ջրամատակարարման խափանումները, տեղեկացնում է Ստեփանակերտի քաղաքապետարանը։

Ջրամատակարար կազմակերպությունը՝ «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերությունը, անում է հնարավորը համակարգի խնդիրները, որոնք օբյեկտիվ բնույթ են կրում, ժամ առաջ կարգավորելու ուղղությամբ: