9 օգոստոսի 2021 - 11:14 AMT
Զասի գլխավորած պատվիրակությունը ՀՀ-ում է

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հայաստան։

Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ վարչապետի, արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ, ինչպես նաև այց ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակ, տեղեկացնում է ԱԳՆ-ն։

Այցը երկօրյա է։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Դրանից հետո ՀՀ-ն պաշտոնապես դիմել էր ՀԱՊԿ-ին։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։հայտարարել էր, որ Իրավիճակի սրումը ՀՀ հարավում «սահմանային միջադեպ է» և չի բխում ՀԱՊԿ կանոնադրության հավաքական պաշտպանության մասին դրույթներից։ «Մշտադիտարկման խմբի մասին որոշում չի կայացվել, թեև, անշուշտ, հետևում ենք իրավիճակին»,-ասել էր նա։