9 օգոստոսի 2021 - 16:36 AMT
Ռուսական ռազմակայանում զորավարժություններ կանցկացվեն

ՌԴ Հարավային զինշրջանում լայնածավալ զորավարաժություններ են մեկնարկում ցամաքային ուժերի, Սևծովյան և Կասպից նավատորմերի, ավիացիայի, մասնակցությամբ, որոնք կանցկացվեն այդ թվում նաև ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմակայանում։

Ցամաքային ուժերի և ավիացիայի զորավարժությունները կանցկացվեն ՌԴ Աստրախանի և Ռոստովի մարզերում, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում, ինչպես նաև Դաղստանում Չեչնիայում, Ղրիմում։ Բացի այդ մարտական զորավարժություններ կանցկացվեն ՌԴ Հարավային զինշրջանի մաս կազմող ՀՀ, Աբխազիայի և Հարավային Օսիայի ռուսական ռազմակայաններում։

Երկկողմանի գումարտակային մարտավարական և հատուկ զորավարժությունները կանցկացվեն օգոստոսի 9-ից մինչև սեպտեմբերի 15-ը։

Զորավարժությունների գլխավոր թեման կլինի բանակային, գրոհային և օպերատիվ-տակտիկական ավիացիայի կից ցամաքային ուժերի կառավարման հմտությունների վարժեցումը։