9 օգոստոսի 2021 - 16:01 AMT
Հիմնանորոգվում է Երևան-Գառնի-Գեղարդի վանք ճանապարհի 6 կմ-ը

Պետական բյուջեի հատկացումներով հիմնանորոգվում է Երևան-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի 6 կմ հատվածը։

Այս ճանապարհն անցնում է Գառնի, Գողթ բնակավայրերով և տանում դեպի Գեղարդի վանական համալիր։

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Շինպլյուս» ՍՊԸ-ն, որն այս պահին կատարում է հողային աշխատանքներ, իրականացնելու է կողնակների ամրացում ավազակոպճային նյութով, կտեղադրվի հատիկավոր ենթահիմք՝ 10 սմ, խճավազային հիմք՝ 15 սմ, ասֆալտբետոնե ծածկ՝ 10 սմ, կասֆալտապատվեն իջատեղերն ու մուտքերը։ Կվերանորոգվեն այս հատվածում գտնվող երկու կամուրջ և մեկ ուղեանց, տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը։

Շինաշխատանքները կատարվում են երթևեկությանը զուգահեռ։ Երթևեկության ինտենսիվությունն այս հատվածում բավականին բարձր է, և, հաշվի առնելով այս ուղղությամբ տուրիստական մեծ հոսքերը, ճանապարհը երթևեկության համար չի փակվել։