9 օգոստոսի 2021 - 17:44 AMT
2-րդ բանակային կորպուսը նոր հրամանատար ունի․ Փոխվել է նաև ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Արայիկ Հարությունյանն ազատվել է պաշտոնից։ Մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է Վահրամ Գրիգորյանը։

Արայիկ Հարությունյանը նոր պաշտոն է ստացել։ Նա նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ։

Նախագահի մեկ այլ հրամանագրով Առաքել Մարտիկյանն ազատվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից։