10 օգոստոսի 2021 - 14:23 AMT
Cham Wings-ը Հալեպ-Երևան չվերթեր կիրականացնի

Cham Wings ավիաընկերությունը սեպտեմբերի 4-ից կմեկնարկի Հալեպ- Երևան-Հալեպ երթուղով չվերթեր:

Դրանք կիրականացվեն շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ օր, տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար հարկավոր է դիմել ավիաընկերությանը կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: