Օգոստոսի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 391 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 233,001-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան 7 դեպք է գրանցվել, 6-ը՝ կորոնավիրուսից և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4664 դեպք կա, այլ պատճառով՝ 1129։
Ապաքինվել է ևս 139 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 221,729 է։
Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 5479 է։
Օգոստոսի 10-ին կատարվել է 6425 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,409,091 թեստ է արվել: