11 օգոստոսի 2021 - 18:10 AMT
Արդարադատության փոխնախարարի ԺՊ-ն ազատվել է պաշտոնից

Վահե Դանիելյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վահե Դանիելյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»,-ասվում է որոշման մեջ: