13 օգոստոսի 2021 - 11:36 AMT
ՊՆ․ Տանկային վարժանքներ են անցկացվել

Օգոստոսի 10-11-ը 2-րդ զորամիավորման տանկային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ։

Տեսական և գործնական աշխատանքների միջոցով ստուգվել են զինծառայողների մասնագիտական հմտություններն ու առաջադրված խնդիրների կատարման կարողությունները, տեղեկացնում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Օգոստոսի 10-12-ը ՀՀ ԶՈւ զորամիավորումներում տարբեր ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։ Զինծառայողները մարտավարական բարդ պայմաններում կատարել են կրակային վարժություններ, ցուցադրել իրենց հմտություններն ու գիտելիքները։