13 օգոստոսի 2021 - 13:59 AMT
ՊԲ․ Կեղծ լուրերով Ադրբեջանը հող է պատրաստում սադրանքների համար

Արցախի պաշտպանության նախարարությունը, հերքելով ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը, հայտարարել է, որ նման կեղծ հայտարարություններով ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում հետագա սադրիչ գործողությունների համար:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 13-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում Արցախի Հանրապետության ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Յուխարի Վեյսալի, Սղնախ գյուղերի, ինչպես նաև Շուշիի մերձակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ՊԲ ստորաբաժանումները խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների են դիմում բացառապես ադրբեջանական սադրանքներին հակազդելու նպատակով: