14 օգոստոսի 2021 - 12:32 AMT
Ադրբեջանցիները կրակ են բացել Գեղարքունիքի հայկական դիրքերի ուղղությամբ

Օգոստոսի 13-ին, ժամը 22:00-22:40-ը, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան:

ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է: