16 օգոստոսի 2021 - 12:48 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 256 նոր դեպք է հաստատվել

Օգոստոսի 16-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 256 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 234,814-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 8 դեպք է գրանցվել, 7-ը՝ կորոնավիրուսից և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4702 դեպք կա, այլ պատճառով՝ 1136։

Ապաքինվել է ևս 188 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 222,801 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 6175-ի։

Օգոստոսի 15-ին կատարվել է 5415 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,440,147 թեստ է արվել: