17 օգոստոսի 2021 - 12:02 AMT
Բավրայի մոտակայքում կրկին երկրաշարժ է եղել

Օգոստոսի 17-ին՝ տեղական ժամանակով ժամը 09:43-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05:43-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 3.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի մարզի Բավրա և Ղազանչի գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ, Լոռու մարզի Մեծավան գյուղում` 2 բալ ուժգնությամբ:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 43.95⁰ աշխարհագրական կոորդինատներով:

Բավրա գյուղի մոտակայքում երկրաշարժ էր գրանցվել նաև օգոստոսի 16-ին և 15-ին: