18 օգոստոսի 2021 - 12:40 AMT
«Էրեբունի-Երևան» չի անցկացվի․ Միջոցները կուղղվեն «100 տուն Արցախում» ծրագրին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ հոկտեմբերին նախատեսված «Էրեբունի-Երևան» տոնակատարությունները չեն անցկացվի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Նախատեսված ֆինանսական միջոցները կուղղվեն «100 տուն Արցախում» ծրագրի աջակցմանը, ինչպես նաև Երևանի մշակութային հաստատությունների զարգացմանը։

Մասնավորապես, միջոցներ կհատկացվեն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և 90-ամյա հոբելյանը նշող Երևանի պատմության թանգարանի արդիականացման ծրագրերին:

«Էրեբունի-Երևան»-ի առաջին պաշտոնական տոնակատարությունն անցկացվել է 1968թ. հոկտեմբերին, երբ նշվում էր մեր մայրաքաղաքի հիմնադրման 2750-րդ տարեդարձը։