Օգոստոսի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 559 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 236,234-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան 13 դեպք է գրանցվել, 11-ը՝ կորոնավիրուսից և մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4727 դեպք կա, այլ պատճառով՝ 1141։
Ապաքինվել է ևս 216 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 223,443 է։
Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 6923-ի։
Օգոստոսի 18-ին կատարվել է 7514 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,461,464 թեստ է արվել: