20 օգոստոսի 2021 - 13:12 AMT
Ջրականից 3 աճյուն է տարհանվել

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում դիրքային հատվածում հայտնաբերվել և Ստեփանակերտ է տեղափոխվել ևս 3 աճյուն։

Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Զինադադարից հետո մինչ օրս, Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1645 աճյուն։