20 օգոստոսի 2021 - 14:26 AMT
ՌԴ խաղաղապահները սկսել են ականազերծել ԱՀ Կոլխոզաշեն գյուղի տարածքը

Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հումանիտար ականազերծման ստորաբաժանման սակրավորները սկսել են պայթյունավտանգ առարկաներից մաքրել Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղի 20 հա տարածքը։

2 ամսում սակրավորներն ականազերծել են ավելի քան 100 հա տարածք Մաճկալաշեն, Հերհան և Հերհեր բնակավայրերում, որոնք հարում են շփման գծին և օգտագործվում են գյուղատնտեսական աշխատանքների համար և ծառայում են որպես արոտոավայրեր։

Մաճկալաշենում արդեն մաքրվել է 15 հա տարածք, նախատեսված է մաքրել 20-ը։ Հայտնաբերվել են 120 միլիմետրանոց հրետանային արկեր և կասետային ռումբեր, որոնք դուրս են բերվել տեղանքից և ոչնչացվել։

Ռուս սակրավորներն Արցախում ստուգել են 1927 շինություն, մաքրել ավելի քան 674 կմ ճանապարհ, ավելի քան 2257 հեկտար տարածք, հայտնաբերել և ոչնչացրել են 25,798 պայթյունավտանգ առարկա: