20 օգոստոսի 2021 - 14:58 AMT
Պատերազմի մասնակից 100 զինծառայող աշխատանքով կապահովվի «ՍոֆթԿոնստրակտում»

«ՍոֆթԿոնստրակտ» ընկերությունը, կարևորելով պատերազմի մասնակից զինծառայողների մասնագիտական ուսուցումը և հետագայում աշխատանքի ապահովման անհրաժեշտությունը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ ստորագրել է հուշագիր, որի համաձայն ռազմական գործողություններին մասնակցած մոտ 100 զինծառայողի հնարավորություն կտրվի վերապատրաստում անցնել և ընդունվել աշխատանքի «Սոֆթ կոնստրակտ» ՓԲԸ-ում։

«ՍոֆթԿոնստրակտ» ընկերությունը ցանկանում է պետություն-մասնավոր հատված արդյունավետ գործակցության շրջանակում օգնելզինծառայողներինվերադառնալ բնականոն կյանքի:

Ընկերության շուրջ ստեղծված ենթակառուցվածքների շնորհիվ մասնավոր գործունեություն ծավալող ընկերություններից «ՍոֆթԿոնստրակտում» մասնագիտական ուսուցում կստանան և աշխատանքով կապահովվեն թվով ամենաշատ զինծառայողները՝ մոտ 100 հոգի:

Ընկերությունում ընդունված զինծառայողները հնարավորություն կստանան օգտվել ընկերությունում գործող մարզասրահից և օտար լեզուների դասընթացներից: Ինչպես նաև ուսուցման և աշխատանքային փորձի ձեռքբերման ընթացքում ծագած ծախսերը հոգալու նպատակով յուրաքանչյուր ամիս շահառուներին կվճարվի առնվազն 80,000 դրամ: