21 օգոստոսի 2021 - 13:05 AMT
Ադրբեջանցիները ոչնչացրել են մարշալ Խանփերյանցի կիսանդրին Մեծ Թաղերում

Արցախի բռնազավթված տարածքներում ադրբեջանցիները շարունակում են մշակութային վանդալիզմը` նրանք ոչնչացրել են Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում տեղադրված ԽՍՀՄ ավիացիայի մարշալ, ծնունդով արցախցի Արմենակ Խանփերյանցի (Սերգեյ Խուդյակով) կիսանդրին: Այդ են վկայում 2021թ. հուլիսին արված արբանյակային լուսանկարները, տեղեկացնում է Karabakh Records-ը։

Նախքան պատերազմն արված արբանյակային լուսանկարներում երևում է և մարշալի կիսանդրին, և տուն-թանգարանի տարածքում գտնվող «ՄիԳ-17» կործանիչը: Սակայն արդեն պատերազմից ամիսներ անց արված լուսանկարներում նույն տարածքում բացակայում է Արմենակ Խանփերյանցի կիսանդրին, իսկ նրա «ՄԻԳ-17» կործանիչը մասամբ ջարդված է, կողքի դեն նետված:

Ադրբեջանցի զինվորականները ոչ միայն ավերում են հայկական եկեղեցիները, խաչքարերը, Արցախյան առաջին պատերազմին նվիրված հուշահամալիրները, հայկական գերեզմանատները, այլ նաև Երկրորդ աշխարհամարտում նացիզմի դեմ տարած հաղթանակում դերակատարում ունեցած հայկական արմատներով մարշալների արձանները, Երկրորդ աշխարհամարտին նվիրված հուշահամալիրները