23 օգոստոսի 2021 - 15:55 AMT
Ավագ լեյտենանտը վատ տեսանելիության պայմաններում մոլորվել է և հայտնվել ադրբեջանական կողմում

Օգոստոսի 22-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Արթուր Բորիսի Դավիդյանը, առանց վերադաս հրամանատարության թույլտվության դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, ինչից հետո որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել է, հայտնում են ՊՆ-ից։

Նախնական տեղեկություններով, ավագ լեյտենանտ Դավիդյանը, վատ տեսանելիության պայմաններում մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում։

Անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, ռուսական կողմի միջնորդությամբ քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական կողմում հայտնվելը հաստատելու ուղղությամբ։