24 օգոստոսի 2021 - 14:05 AMT
«Պատիվ ունեմը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը

«Պատիվ ունեմ» խմբակցությունը, ի նշան բողոքի, լքել է նիստերի դահլիճը։ ԱԺ նիստի սկզբին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից առաջ, խմբակցության այդ որոշման մասին հայտարարել է «Պատիվ ունեմ»-ի ղեկավար Արթուր Վանեցյանը՝ խմբակցության հետ լքելով նիստերի դահլիճը։

Նա նշել է, որ խմբակցությունը դահլիճ կվերադառնա՝ ժողովրդին հուզող հարցերի պատասխանները ստանալու և կառավարության ծրագրում ներկայացված կեղծիքները բացահայտելու։

Ազգային ժողովում քննարկվում է կառավարության 5-ամյա ծրագիրը, որը ներկայացնում է Փաշինյանը։