26 օգոստոսի 2021 - 13:11 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 683 նոր դեպք կա և 7 մահ

Օգոստոսի 26-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 683 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 239,739-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 7 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4785 դեպք կա, այլ պատճառով՝ 1150:

Ապաքինվել է ևս 315 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 225,234 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 8570-ի։

Օգոստոսի 25-ին կատարվել է 6918 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,511,103 թեստ է արվել: